Աբովյանի քաղաքապետի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառաջադրի իր թեկնածուին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ ընտրվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին կուսակցության թեկնածուն:
Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը նշեց, որ որոշումը կայացրել են ապրիլի 16-ին, երեկոյան:
«Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին»,-ասաց Ռ. Պետրոսյանը և որևէ, սակայն, չնշեց։
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: