211652_close_icon
views-count62009 դիտում article-date 11:26 17-04-2019

Հերթական խոշոր ավտովթարը՝ Արարատի մարզի՝ «գլխառադ արված» ճանապարհին. բախվել են Opel Combo-ն, Opel Zafira-ն և Jeep-ը. երկուսն էլ հայտնվել են ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 Opel-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվամդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մսաին ՃՈ օպերատիվ կառավարման կեկնտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար և ճանապարհի թերի ու «գլխառադ» կառուցման պատճառով ամեն անգամ ավտովթարներ են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական։ Վերջին խոշոր ավտովթարի ժամանակ դեպքի վայր էր ժամանել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ով տեղում մասնագետների հետ զննելով վայրը՝ ընդունել էր, որ աշխատանքները կատարվել են թերի ու խոստացել էր, որ կարճ ժամանակում թերությունը կվերացվի, սակայն եղավ այն, ինչ լինում է՝ նարարության չինովնիկները եկան, նկարվեցին, ամպագոռգոռ ու սին խոստումեր տվեցին ու ինչպես հայտնի՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում է, «փախան Փարիզ»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր