Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ մեծ թվով վարորդներ սպառնում են դուրս գալ աշխատանքից ասելով․ «Ավտոբուսների մասնկացությամբ հաճախակի տեղի ունեցող ավտովթարների հիմնական մեղավորը քաղաքապետարանն է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ ավտովթարների վիճակագրությունը վերջին տարիներին մտահոգիչ աճ է գրանցում։ Թեև հաճախ մեղավորության սլաքն ուղղվում է դեպի վարորդները, սակայն իրականությունն ու պատճառները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Այսօր՝ ապրիլի 20-ին, SHAMSHYAN.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրեց մնալ անանուն, ներկայացրեց համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնեց վարորդների տեսակետը՝ հաճախակի դարձած վթարների վերաբերյալ։
Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։ Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։
Վարորդների բողոքներին ի պատասխան հաճախ հնչում է նույն պայմանը՝ կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել աշխատանքը։ Մարդիկ ստիպված են քշել ու վտանգել սեփական ու ուրիշների կյանքը, քանի որ կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդացել նոր վճարային համակարգի ներդրմամբ, որի հետ կապված ողջ պատասխանատվությունն ու հոգսը կրկին ընկել է վարորդների ուսերին։ Ավելին, ցանկացած վթարի դեպքում նյութական վնասի ծախսերը նույնպես թողնվում են վարորդի վրա։ Այսօր վարորդները խնդրում և պահանջում են կարգավորել աշխատանքային պայմանները, որպեսզի հնարավորություն ունենան արժանապատիվ աշխատելու, իսկ հակառակ դեպքում պատրաստ են բոլորով դուրս գալ աշխատանքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։