211652_close_icon
views-count40303 դիտում article-date 14:00 16-04-2019

Արտակարգ իրավիճակ Դավիթաշենում. կեղտաջրերը ողողում են փողոցը, այդ թվում՝ մանկապարտեզի տարածքը. քաղաքապետարանն ու թաղապետարանը «ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել». տարածքում հասունանում է խոլերայի վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչները օրվա տարբեր ժամերին փողոցով անցնում են գարշահոտի պայմաններում։ Այսօր՝ ապրիլի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում փողոցի հարևանությամբ բնակվողներն ու այդ փողոցում գործող «Արեգակ» քոլեջ-մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներն ասում էին «Տարիների պատմություն ունի այս խնդիրը։ Ամեն ամիս գումար ենք վճարում, որպեսզի գան, այս գարշահոտությունը վերացնեն։ Նախկինում մարդիկ մի քանի տուն են կառուցել և իրենց ուժերով կոյուղագիծ են անցկացրել։ Սակայն տարիներ անց տների ու բնակչության թիվն ավելացել է ու հիմա այդ փոքր տրամաչափի կոյուղատարը չի բավականացնում, որպեսզի կեղտաջրերը հեռացվեն։ Ամեն օր կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից ու ողջ փողոցը տիրում է հակասանիտարական վիճակ։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք թե Երևանի քաղաքապետարան, թե Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն հարցը չի լուծվում։ Մեկը մյուսի վրա է գցում. թաղապետարանն ասում է՝ մասնավոր սեկտորը պետք է անի, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա Ջուր»-ը, մինչդեռ մենք ճշտել ենք՝ «Վեոլիա Ջուր»-ն այստեղ անելիք չունի, իսկ որպես բարի կամքի դրսևորում՝ «Վեոլիա Ջուր»-ը մի քանի անգամ եկել ու իր կողմից խցանված կոյուղատարերը մաքրել է։ Էս խոլերայի մոտով ենք մեր երեխաներին բերում մանկապարտեզ, բայց շնորհիվ մանկապարտեզի աշխատակազմի՝ մանկապարտեզի տարածքում պահպանվում է սանիտարական հիգիենայի կանոնները ու դրա շնորհիվ է, որ մինչև այժմ երեխաներն առողջական խնդիրներ չեն ունեցել։ Հեսա ամառ ա գալիս, ու շոգի արդյունքում գարշահոտությունը տարածվելու է ողջ թաղամասով։ Չգիտենք՝ գոնե հիմա քաղաքապետարանը բարի կամք դրսևորի ու էս խնդիրը լուծի, թե չէ, ամեն անգամ հարևաններով գումար ենք հավաքում, վճարում ենք հատուկ մարդկանց, ովքեր գալիս, խողովակաշարում կուտակված կեղտը հեռացնում են։ Հարցի միակ, ճիշտ լուծումը նոր, ավելի մեծ տրամաչափի խողովակաշարի անցկացումն է, ինչը Երևանի քաղաքապետարանն ու Դավթաշենի թաղապետարանը, եթե ուզենան, կանեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր