2883 դիտում
12:16 16-04-2019
ԱԺ-ն նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօրվա՝ ապրիլի 16-ի լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում էր, որպեսզի զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկեն միայն առնվազն 1 տարի զինծառայություն անցնելուց հետո:
«18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար: Մարտական հերթապահության պատրաստվելու համար հիմա սահմանված է 5 ամիս տևողություն, որից հետո նոր անցնում են մարտական հերթապահության: Առաջարկությունը հետևյալն է, որ 12 ամիս զինծառայություն անցնելուց, պատրաստություն ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահություն»,-ասաց նախագիծը ներկայացնող խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նրա կարծիքով` նախաձեռնությունը պարունակում է նաև կանխարգելող միջոց:
Գլխադասային` Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի խոսքով՝ տարբեր տարիների կտրվածքով զոհերի թիվը որևէ կապ չունի ուսուցման ժամկետի հետ և պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսներին զինծառայողն անցնում է համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը:
Նախագիծը լիագումար նիստ ընդգրկելու համար կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ` 2 պատգամավոր:
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
12:25 09-09-2019
Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը
4590 դիտում
13:07 22-10-2019
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար