2713 դիտում
18:05 15-04-2019
Տոմաս Տուհելը նորմալ է գնահատել ՊՍԺ-ի ջախջախիչ պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնությունում «Լիլից» կրած ջախջախիչ պարտությունը՝ 1:5, որի պատճառով փարիզցիները նորից չկարողացան ժամկետից շուտ չեմպիոն դառնալ:
«Իհարկե, այսպիսի հանգամանքներում «Լիլին» 1:5 պարտվելը բացարձակապես նորմալ է: Աննորմալը այն է, որ մենք բազմաթիվ հանդիպումներում հաղթեցինք այսքան քիչ քանակությամբ խաղացողներով:
Բազմաթիվ խաղացողներ մեր մոտ բացակայում էին, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում: Մենք կորցրեցինք Լասանա Դիարային և Ադիրեն Ռաբյոյին, իսկ Նեյմարը, Կավանին, Դի Մարիան, Մարկինյոսը և Տիագո Սիլվա շաբաթներով չէին խաղացել: Հիմա էլ Տոմա Մենյեն վնասվածք ստացավ: Հաջորդ հանդիպմանը ընդամենը 12-13 խաղացող ենք ունենալու, ու չգիտեմ, թե ինչպես եմ այդ հարցը լուծելու:
Այս մասին չեն խոսում, թեպետ մենք շարունակում ենք հաղթել: Մարդիկ մտածում են, որ Խուան Բերնատին հարձակման գիծ տանելը նորմալ է, իսկ հիվանդ ֆուտբոլիստները պետք է խաղան: Ես ակումբի նախագահին կտեղեկացնեմ, որ իրավիճակն այնքան էլ լավը չէ», ասել է Տուհելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5251 դիտում
21:12 09-04-2018
ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը կդառնա Տոմաս Տուհելը
6518 դիտում
20:20 14-05-2018
Տոմաս Տուհելը գլխավորեց ՊՍԺ-ն
5802 դիտում
19:04 11-03-2016
Տոմաս Տուհելը հայ մարզիչների համար վերլուծել է «Տոտենհեմի» հետ խաղը
Այս բաժնից
3241 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2830 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2395 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար