ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը կդառնա Տոմաս Տուհելը
ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը կդառնա Տոմաս Տուհելը: Մրցաշրջանի ավարտից հետո 44-ամյա գերմանացի մասնագետը փարիզյան ակումբում կփոխարինի իսպանացի Ունաի Էմերիին:
«Մայնցի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզչի պայմանագիրն արդեն համաձայնեցված է և կստորագրվի 2+1 ձևաչափով:
ՊՍԺ-ն իր ընտրությունը կատարեց հօգուտ Տուհելի, թեպետ մինչ այդ քննարկում էր նաև Մասիմիլիանո Ալեգրիի («Յուվենտուս»), Անտոնիո Կոնտեի («Չելսի») և Լուիս Էնրիկեի թեկնածությունները, իսկ Տուհելով հետաքրքրված էին նաև «Բավարիան», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»: