211652_close_icon
views-count2384 դիտում article-date 21:29 14-04-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ապրիլի 14-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ռյա Թազա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ԳԱԶ-51» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր