Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/14/salome-zurabishvili/2973222]Tert am[/url]-ը գրում է. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայաշատ Ջավախքում է՝ «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ:
Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ՝ նախագահն Ախալքալաքում՝ տոնական միջոցառումների շրջանակում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով:
«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:
Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և հանդիպելու՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/14/salome-zurabishvili/2973222]այստեղ[/url]