Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Կոտայքի մարզի Չարենցավան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: