211652_close_icon
views-count2621 դիտում article-date 22:28 14-04-2019

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

*** Ապրիլի 12-ին, ժամը 08.30-ին, Մաշտոցի ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Իշխան Մ․-ին, որը 1995թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի սպանության և ավազակային հարձակման հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ապրիլի 12-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա Գեղամ Մ․-ն (Տ․-ն), որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Երկու դեպքով էլ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: *** Ապրիլի 12-ին, ժամը 23.20-ին, ՔՀԳՎ ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխվել 29-ամյա Հայկ Ս․-ին, որը 2015թ. սեպտեմբերի 22-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր