211652_close_icon
views-count5289 դիտում article-date 23:56 13-04-2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Զինայիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել Աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին։ ՀԱՕԿ նախագահը հետևել է հրաձիգների ելույթներին, խոսել նրանց հետ՝ խորհուրդներ տվել և պարգևատրել նրանց։ Մրցման առաջին օրը ոսկե մեդալակիրներ են դարձել Զավեն Իգիթյանը և Գոհար Մկրտչյանը (ատրճանակ), Արամ Գևորգյանը և Ալլա Պողոսյանը (հրացան, միքս), Դավիթ Աբաջյանը և Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, նորմալ վազք)։ Վաղը մրցումային վերջին օրն է։

Նմանատիպ նյութեր