211652_close_icon
views-count2120 դիտում article-date 23:32 13-04-2019

ԱԺ պատգամավորները այցելեցին Արենի-1 քարանձավ

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Նարինե Խաչատուրյանը և Վահագն Թևոսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը այցելեցին ,Արենի-1 քարանձավ, որտեղ քարանձավի պահպանման գոտու տարածքի նախագծի վերաբերյալ քննարկում ունեցան Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և քարանձավի հարակից տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։ Բարձրացված հարցերին պաշտոնյաները տվեցին լուծումներ, որոնք առավելագույն լավ պայմաններ կստեղծեն պատմամշակութային հուշարձանի շրջակա տարածքի կենսագործունեության համար։ Հիշեցնենք, որ առկա խնդրի մասին բարձրաձայնվել էր Մխիթար Հայրապետյանի՝ նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր այս հանդիպումը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ «Օրենսդիրն ու գործադիրն այս անգամ Վայոց ձորում էին մշակութային հարցերով։ Դե իսկ նկարում մենք ենք և Հայաստանի ամենամեծ դրոշը՝ Արենի համայնքում», գրել է Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր