211652_close_icon
views-count1570 դիտում article-date 23:40 12-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 11-ին, ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի և «Հունդաի» մոպեդին. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենեներ. «ԲՄՎ»-ի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 41-ամյա ուղեվորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տոուռան» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ապա բակում կայանված «Միցուբիշի-Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել. «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 15.05.-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյանի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր