Ապրիլի 12-ին՝ ժամը 15:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: