211652_close_icon
views-count179556 դիտում article-date 18:36 12-04-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercede-ն ու Opel-ը. մահացածը գյուղապետի որդի էր. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մխիթար Մանուչարյանի և տեղակալ Զորիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչաան վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր