1867 դիտում
18:22 12-04-2019
Լիաննա Գյուրջյան. Գոհ եմ իմ ցուցադրած արդյունքներից
Լիաննա Գյուրջյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում չորրորդ տեղը գրավելուց հետո կիսվեց տպավորություններով:
Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցել էր 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/12/1122169/]նվաճեց[/url] փոքր արծաթե մեդալ:
«Գոհ եմ իմ ցուցադրած արդյունքներից, քանի որ գերազանցեցի իմ նախորդ ցուցանիշները: Մարզիչները գնահատական կտան իմ արդյունքներին: Հուսով եմ, որ ապագայում կարժանանամ ավելի բարձր մեդալների: Չեմ ասի, որ տխրել եմ, քանի որ ունեմ ժամանակ մեծահասակների պայքարում լավ արդյունքներ գրանցելու համար: Կաշխատեմ շտկել թերություններս եւ շարժվել առաջ:
Ուրախ եմ, որ արդարացրեցի մարզիչներիս սպասելիքները։ Կարծում եմ՝ այս պահին սա իմ հնարավորությունների առավելագույն սահմանն էր։ Մարզիչներիս օգնությամբ հաղթահարել էի հոգեբանական խնդիրները: Բոլորից գոհ եմ»,- ասաց Լիաննա Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):
Նմանատիպ նյութեր
4948 դիտում
15:48 24-03-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Տղաների ցուցադրած խաղից գոհ եմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2248 դիտում
18:54 21-03-2014
Կլոպը գոհ է վիճակահանության արդյունքներից
1407 դիտում
21:00 29-08-2014
Ռոնալդուն գոհ է վիճակահանության արդյունքներից
Այս բաժնից
3265 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3067 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3529 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները