2756 դիտում
11:17 12-04-2019
Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել, հատկապես հանգստյան օրերին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների և այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ: Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել:
Գործուղումներն, անշուշտ, բնական են, առանց դրա չի լինում: Ընդ որում, ձևակերպումները, որպես կանոն, արվում են բացառապես օրենքի սահմաններում, անթերի օրինական:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ առանձին գերատեսչությունների ղեկավարներ հատկապես հանրապետության տարածքում սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով, ինչի արդյունքում մեկ օրվա գործուղումը երբեմն կազմում է, օրինակ, որևէ վարչության պետի մեկ ամսվա աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ:
Ի դեպ, մեր տեղեկություններով, շատերը սիրով են գործուղումների մեկնում շաբաթ և կիրակի օրերին, քանի որ այդ օրերի համար վճարվում են կրկնակի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
08:45 29-10-2024
Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն. «Փաստ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»