68210 դիտում
22:00 09-11-2020
Մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էդքանից հետո ի՞նչ գործ ունեն իրենց աթոռներին նստած. Հրանտ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք օր առաջ Շուշիից ընկերս է զանգել:
Անհանգստացած էր: Ասում էր` երկու թուրքի լամուկ բարձրացել էին «Շուշի» գրության մոտ ու իրանց դրոշն էին տեղադրում: Ասեց, որ հենց էտ պահին արտիլերիայով խփել ու դրանց` «Շուշի» գրության հետ միասին սաղ տրաքցրել, շուռ են տվել պատի վրայից:
Բայց ասում էր երրորդ մեկը կար, տակից նկարում էր: Ահա այդ նկարի համար էր անհանգստացած, խնդրում էր ադրբեջանական ցանցին հետևեմ, տեսնեմ օգտագործել են, թե՞ ոչ: Հիմա նոր գտա էտ վայրը ադրբեջանցիների կադրում: Լավ էլ թխալ են մերոնք փաստորեն:
Հ․Գ. Ցանցում հիմա ինչ ասես տարածվում է` կեսը ճիշտ, կեսը սուտ: Ինձ համար տեղեկատվության միակ վստահելի աղբյուր կա` մեր Բանակից ստացվող լուրերը: Ուստի և ես համոզված եմ, որ թշնամու կողմից տարածված հայտնի տեսանյութի ամենաթարմ կադրը առավելագույնը նախօերի առավոտվա է:
Իսկ մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործունեն իրենց աթոռներին նստած:
Հաղթանակ մեզ»:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
19:53 07-02-2021
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հիմա էլ նստած մեծ-մեծ խոսում է, թե «չկամեցող» մարդիկ «խաղում են Արցախի» ճակատագրի հետ
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
868 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին