Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում հանդիպել է Իրաքի կապի նախարար Նայեմ Թ. Յուսիրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները:
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երկկողմ համագործակցության աշխատանքային խումբ և այցելություններ ու քննարկումներ կազմակերպել հետևյալ ուղղություներով՝ կրթական համակարգեր («Թումո» կենտրոն (Tumo Center for Creative Technologies) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ (Armath Engineering Laboratories), «Անել» լաբորատորիա (www.anel.am), թվային պլատֆորմներ (Dasaran, Earlyone, E-Gov և այլն), թվային հեռուստատեսային ցանցի ներդրում, ինտերնետ ենթակառուցվածքի զարգացում, օպտիկական կապուղիների միջոցով ինֆորմացիոն տրանզիտի զարգացում դեպի Իրաք, ստարտափ էկոհամակարգի զարգացում։
Նախարար Հակոբ Արշակյանը Նայեմ Յուսիրին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019)։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]