1756 դիտում
16:25 10-04-2019
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-թաիլանդական համագործակցության հեռանկարները
Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» լաբորատորիաները (Armath Engineering Laboratories), Dasaran.am-ը. հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների և համագործակցության համար։
Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երևանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
21:42 11-04-2019
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
2016 դիտում
19:08 29-09-2021
Քննարկվել են Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները
1030 դիտում
22:20 01-08-2022
Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
964 դիտում
17:13 31-01-2025
Փաշինյանը չհերքեց Ռուբեն Վարդանյանի վերադարձի մասին Ալիևի հետ ունեցած երկխոսությունը
556 դիտում
17:00 31-01-2025
Փոդքասթն անում ենք մեր անձնական միջոցներով, վաճառել ենք «Կինոհայրենիք»-ի մեր բնակարանը. Նիկոլ Փաշինյան
1078 դիտում
16:47 31-01-2025
Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են