211652_close_icon
views-count1663 դիտում article-date 15:33 11-04-2019

Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու և խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ: Ինպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, ունենալու համար նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք: «Սիրելի համաքաղաքացիներ: Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում: Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը»,-նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր