Մարտի 1-ի գործով հարցաքննվել եմ. Արտակ Զեյնալյան
Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել եմ։ այս մասին այսր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Հարցաքննվել եմ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել Սահմանադրական դատարանում, և վիճարկել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը»,-նշեց նախարարը։
Հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։