Բաթումիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կանանց 59 կգ քաշային կարգում իր ելույթներն է սկսել Իզաբելլա Յայլյանը։
Մեր մարզուհին երկամարտում գրավել է 5-րդ տեղը՝ գրանցելով 207 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել է արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 96 կգ:
Հրում վարժությունում Իզաբելան առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 111 կգ։ Երկրորդ և երրորդ մոտեցումը ձախողվել է (116 կգ):
Չեմպիոն է հռչակվել Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհանը, ով երկամարտում հավաքել է ընդհանուր 217 կգ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/04/08/izabella-yaylyan/969483]Armsport.am[/url]-ը: