1567 դիտում
13:02 08-04-2019
Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից եւ վստահություն հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավել ակտիվ կերպով կներգրավվեն կազմակերպության աշխատանքներում:
Գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանականների ներկայությունը Միջխորհրդարանական միությունում աջակցում է աշխարհում ժողովրդավարության թարմացման գործընթացին:
Կողմերը քննարկել են համագործակցության խորացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը եւ պայմանավորվել մոտ ապագայում Միջխորհրդարանական միության հովանու ներքո Երեւանում կազմակերպել կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված աշխատաժողով:
Հանդիպմանն օրենսդիր մարմնի ղեկավարը միության գլխավոր քարտուղարին է հանձնել Միջխորհրդարանական միության կողմից մշակված «Խորհրդարաններին աջակցության ընդհանուր սկզբունքներին» հետեւելու պատրաստակամությունն արտահայտող նամակը:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
17:22 10-04-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ
1474 դիտում
20:24 15-10-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
928 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին