1146 դիտում
11:05 08-04-2019
Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռուանդայում գործող Smart Africa կենտրոն
Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն:
Աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը:
Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար Մնացականյանի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ: Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները:
Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Համագործակցության և Աֆրիկյան մայրցամաքում հայկական փորձի ներդրման հնարավորությունների և հեռանկարների շուրջ առարկայական քննարկում ծավալելու առումով նախարար Մնացականյանը կարևորեց իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը։
Պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում Ռուանդա ժամանած Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը Smart Africa կենտրոնի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանի և Ռուանդայի միջև համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացում, բարձր տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում համագործակցություն, համալսարանների միջև կապերի խթանում, բիզնես շրջանակների փոխգործակցություն:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է