Թունիսում ավտոբուսի մասնակցությամբ վթարի արդյունքում զոհվել է 5 հոգի
Թունիսի հարավում ուղևորատար ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է առնվազն 5 հոգի, ևս 10-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նախնական տվյալներով, ավտոբուսի սրահում 28 մարդ է եղել, ուղևորների մեծամասնությունը երեխաներ էին, որոնք էքսկուրսիայի էին մեկնել:
Նշվում է, որ ավտոբուսի վարորդը չի հասցրել շրջադարձ կատարել, որից հետո ավտոբուսը դուրս է թռել ճանապարհից՝ մի քանի անգամ շրջվելով: