Թունիսում հսկիչ֊անցակետի հարձակման հետևանքով զոհվել է 5 զինծառայող
Թունիսի արևմտյան մասում գրոհայինները հարձակում են գործել զինվորական հսկիչ֊անցակետի վրա, ինչի հետևանքով զոհվել է թունիսյան բանակի 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի ՊՆ֊ի աղբյուրին։
Ըստ հաղորդված տվյաների՝ գրոհայինները զինված են եղել ինքնաձիգերով և զեռքի հակատանկային նռնակներով։
Ներկայումս հարձակման համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։