Բաշկիրիայում վթարի արդյունքում «Ժիգուլին» կիսվել է. զոհվել է 2 հոգի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բաշկիրայում այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ուֆա-Իգլինո ավտոճանապարհին բախվել են երկու մարդատար մեքենաներ՝ «Ռենոն» և ՎԱԶ-2106-ը:
Բախման հարվածից ՎԱԶ-ը երկու կես է եղել: Մեքենաները իրար են բախվել մեծ արագությամբ:
Վթարի արդյունքում երկու մեքենաների վարորդները տեղում զոհվել են: Եվս 4 հոգի ծանր վնասվածքներ է ստացել: