1487 դիտում
19:37 07-04-2019
Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք մատուցեց Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ մասնավորապես նշելով.
«Սա եվս մեկ միասնական պատասխանատվության հիշեցում է՝ դիմակայելու ցեղասպանության հիմքային պատճառներին՝ անարդարությանը, անհանդուրժողականությանը, խտրականությանը և ատելությանը: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակում է:
1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը հիշեցում է, որ ոչ մի քաղաքական նկատառում, բարոյական պատասխանատվության առումով ոչ մի փոխզիջում չի վերացնի այդ պատասխանատվությունը:
Հուսով եմ, որ այս թանգարանը՝ որպես ցեղասպանության և դրա ժխտման դեմ պայքարի ամուր դրսևորում, բարոյապես ուժեղ կլինի դիմակայելու այդ հանցագործության ժխտմանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
17:20 21-08-2014
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. ֆոտոշարք
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
670 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը