211652_close_icon
views-count202831 դիտում article-date 14:09 06-04-2019

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներով սպանված տարեց կնոջ մարմինը. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը և դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարները, ովքեր բացելով տան դուռը՝ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ սպանությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված են փորձառու քննիչներ և քննչական խմբի ղեկավար են նշանակվել Վ. Ավագյանն ու Վ. Լաչինյանը։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու դատական բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են սպանվածի ինքնությունը։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանն ու վարչության պետի առաջին տեղակալ Տիգրան Կարապետյանը։ [color=#CC0000] Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն հասցեի բնակիչ, 84-ամյա Ռաիսա Մարգարյանն էր, ով կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, քթի աջ և ձախ կողմերի արյունազեղումներով տեղում մահացել է:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր