Դիեգո Սիմեոնե. Տրամադրված ենք հաղթել «Բարսելոնային» «Կամպ Նոույում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեբ անդրադարձել է Լա Լիգայում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը:
31-րդ տուրից առաջ կատալոնացիները «Ատլետիկոյից» առաջ են 8 միավորով:
«Մենք այնտեղ ոչ մի անգամ չենք հաղթել, ոչ մի անգամ: Իհարկե, ես գերլավատեսորեն եմ տրամադրված:
Ամեն ինչ կախված է վաղվա խաղից: Մեր միակ հնարավորությունը պահպանել չեմպիոնության շանսերը՝ «Կամպ Նոույում» հաղթանակն է:
Բայց նրանք Մեսի ունեն: Մենք մեծ հարգանք ենք տածում նրա հանդեպ, բայց ոչ՝ վախ: Նրա տուգանայինները՝ դա մաքուր որակ է: Կան պահեր, երբ պետք է զգույշ գործել, Մեսիի դեպքում հատկապես:
«Բարսելոնայում» կա որոշակի հիերարխիա: Նրա մարզիչը մեծագույն աշխատանք է կատարում: Նախորդ տարի, նրանց հետ՝ ցավոք սրտի, Հռոմում տեղի ունեցավ այն, ինչ այս տարի եղավ մեր հետ Թուրինում: Այս տարի նրանք նախանձելի վիճակում են: Գավաթի եզրափակիչ, մեծ առավելություն առաջնությունում, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Շատ բարդ է խաղացողներին սովորեցնել մշտապես հաղթել: Վալվերդեն մեծագույն աշխատանք է կատարում այն խաղացողների հետ, որոնք կան նրա տրամադրության տակ», ասելլ է Սիմեոնեն: