«Բարսելոնան» «Կամպ Նոույում» ներկայացրեց Կոուտինյոյի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այսօր պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» խաղացող:
25-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների հետ 5,5 տարվա պայմանագիր կնքեց: Դրանից հետո «Կամպ Նոու» մարզադաշտում կայացավ Կուոտինյոյի շնորհանդեսը երկրպագուների համար:
«Բարսելոնան» այս տրանսֆերի համար «Լիվերպուլին» կվճարի 120 մլն եվրո, ևս 40 միլիոնը նախատեսված է պարգևավճարների տեսքով:
Սա ռեկորդային տրանսֆեր է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ և երրորդը աշխարհում՝ Նեյմարի (222 մլն եվրո) և Կիլիան Մբապեի (180 մլն եվրո) տրանսֆերներից հետո: