211652_close_icon
views-count2517 դիտում article-date 18:04 05-04-2019

Սա ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ, ներկայացված 7 մլրդ դրամի պահանջը շինծու թիվ է. «Սպայկա»-ի տնօրեն. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/05/spayka/2966175?fbclid=IwAR2SCo1gJNq4I5o7boz3SKOcV-px8dzZ6gyQDWTOyHWrVv_7jpzud5Pdj2g]Tert.am[/url]-ը գրում է. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում Պետական եկամուտների կոմիտեն մեղադրանք է առաջադրել ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ մեղադրանքին՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»: «Այդ 7 մլրդ թիվն ինչի՞ց է բաղկացած։ 5,5 մլրդն ավելացված արժեքի հարկն է, այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրավաբանությանը չի համապատասխանում: Ապօրինաբար են «Գրին պրոդուկտը» բերել և կապել «Սպայկայի» հետ։ Քանի որ «Գրին պրոդուկտ»–ով վճարող չկա, դրա համար «Սպայկայի» հետ են փոխկապակցում, որ այդ գումարը կորզեն»,- ասաց նա և պատմեց, որ պարբերաբար փորձել է հանդիպում կազմակերպել ՊԵԿ նախագահի հետ, սակայն չի հաջողվել: Դավիթ Ղազարյաննը նաև նշեց, որ այս քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/05/spayka/2966175?fbclid=IwAR2SCo1gJNq4I5o7boz3SKOcV-px8dzZ6gyQDWTOyHWrVv_7jpzud5Pdj2g]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր