2187 դիտում
10:54 09-12-2018
Աշոտ Մելիքյան.«Ոստիկանության ներկայացուցչի այցն ու ներկայացված պահանջը կարող է դիտվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ». Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/12/08/998877/?fbclid=IwAR0BACj294NF8UBUiovrlfzbfzoOD2982nTrqpD9raMDOY3FTCMZmxpDmnA]Aravot.am-[/url]ը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բաժանված է ըստ քաղաքական եւ տնտեսական ճամբարների, եւ ավելի շատ սպասարկում է այդ ճամբարների շահերը: Սա է՛լ ավելի ցայտուն դարձավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ սրվեց քաղաքական պայքարը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների՝ news.am-ի խմբագրություն այցելությանը: Նա նկատեց. «Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ ոք իրավունք չի տվել իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք խախտում են օրենքը եւ կարող են որակվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»:
Երեկ news.am-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի, իրենք հրապարակել են ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, ոստիկանը պահանջել է տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ՝ հրապարակումները հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր.« Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաեւ, որ սա իր վերջին այցը չէ, եւ այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով եւ ինչ նպատակով է այցելել գրասենյակ եւ պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել…
Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի եւ Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք եւ համակողմանի լուսաբանումը»։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/08/998877/?fbclid=IwAR0BACj294NF8UBUiovrlfzbfzoOD2982nTrqpD9raMDOY3FTCMZmxpDmnA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
14028 դիտում
15:56 11-11-2014
Պուտինի ուշադիր վերաբերմունքը Չինաստանի Առաջին տիկնոջ նկատմամբ դիտվել է որպես անտակտ քայլ. տեսանյութ
Այս բաժնից
430 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1906 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
541 դիտում
09:33 03-05-2024
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին