Մամեդյարովը հայտարարել է «շատ շուտով» Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարել է, որ համայձանեցվել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման ամսաթիվը։
Այդ մասին հայտնում է trend.az կայքը։
«Շատ շուտով մենք երկողմհանդիպում կունենանք։ Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի մասին։ Ավանդաբար դա մասին կհայտարարի Երևանում և Բաքվում»,-մեջբերում է կայքը ադրբեջանցի նախարարի խոսքը։