1024 դիտում
16:21 04-04-2019
Հայաստանի խոշորացված համայնքները կծանոթանան տեղական ինքնակառավարման գործելակերպի առաջադեմ փորձին
Հայաստանի 52 խոշորացված համայնքների ներկայացուցիչներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման լավագույն գործելակերպի առաջադեմ փորձը: Այդ նպատակով ապրիլի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքների կարողությունների ամրապնդմանն ուղղված լավագույն գործելակերպի սկզբունքները կաջակցեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին քաղաքացիների մասնակցային կարողությունների հզորացմանը, կանանց հնարավորությունների ընդլայնմանը, որոշումների կայացման հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության ապահովմանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման բարելավմանը։
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ ու Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի օրենսդրության մշակման հարցում՝ միևնույն ժամանակ զարգացնելով խոշորացված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացմանն ավելի լավ պատրաստված լինելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1058 դիտում
11:00 27-01-2021
Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին
3191 դիտում
20:34 12-08-2020
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2252 դիտում
16:25 19-06-2017
Եվրոպացի մասնագետները Հայաստանում են՝ ծանոթանալու կրթության որակի ապահովման տեղական փորձին
Այս բաժնից
1036 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
997 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան