3458 դիտում
20:34 12-08-2020
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս տարի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա:
Շահառու համայնքներն են` Խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը:
Համայնքներին տրված տեխնիկան ներառում է` ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ` թվով 46 հատ:
Որոնք ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ:
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
[b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
16:26 04-09-2020
Ընդհանուր ներդրումը հասավ 777 միլիոն դրամի․ Շնող և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ՀՏԶՀ
2070 դիտում
13:59 25-01-2021
Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ
Այս բաժնից
475 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
481 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին