914 դիտում
16:57 04-04-2019
Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԲՈՒՀ-երում
Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին:
Փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբը՝ ապրիլի 14-ին՝ մասնակցելու ապրիլի 15-27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
18:36 01-04-2014
ՀՀ ԲՈՒՀ-երում Արցախին կհատկացվեն 60 անվճար և 25 վճարովի տեղեր
1332 դիտում
15:47 02-06-2014
ՀՀ ԿԳՆ-ն հերքում է, թե պետական ԲՈՒՀ-երում անվճար տեղերը հասցվել են նվազագույնի
Այս բաժնից
721 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
559 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
676 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ