666 դիտում
13:49 04-04-2019
«Հանրամատչելի գիտությունը ԵՊԲՀ-ում». բժշկականի պատվիրակությունը Մոլդովայում է
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Տնտեսագիտության ակադեմիայում մարտի սկզբին մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով և նպատակ ունի հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումն ու գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի շահառուների լայն շրջանակի համար: ԵՊԲՀ-ն Հայաստանի, Մոլդովայի, Սլովենիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների 17 կրթական հաստատությունների հետ համատեղ կոնսորցիումի անդամ է:
Երկօրյա մեկնարկային գիտաժողովի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց երկրների և համապատասխան հաստատությունների հանրամատչելի գիտության փորձը: ԵՊԲՀ աշխատանքային խմբում ընդգրկված էին ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ԵՊԲՀ համակարգող Մարինե Բալասանյանը, գիտության վարչության գիտակազմակերպչական բաժնի պետ Մարիամ Գրիգորյանը և գիտական տեղեկատվություն և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը: Մեկնարկային գիտաժողովում Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց «Հանրամատչելի գիտությունը ԵՊԲՀ-ում» թեմայով զեկույց: Միաժամանակ ընթացող կոնսորցիումի հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրներն ու համագործակցող կողմերի պարտականություններն ըստ ծրագրի աշխատանքային փաթեթների
Նմանատիպ նյութեր
744 դիտում
11:24 01-02-2021
Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն․ լսումներ՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
983 դիտում
14:07 21-11-2022
Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը Մոլդովայում է
Այս բաժնից
391 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
421 դիտում
19:45 17-05-2024
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին