211652_close_icon
views-count2843 դիտում article-date 09:33 23-10-2014

Բժշկականի նախկին ռեկտորը՝ իր դեմ իրականացված մահափորձի մասին. Ժողովուրդ

«Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանն իր դեմ իրականացված մահափորձը դեռևս թյուրիմացություն է համարում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբյանը՝ նշելով, որ թշնամիներ չունի, բոլորը բարեկամներ են: [b]-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում Ձեր շուրջ, ինչի՞ հետևանք է պայթյունի փորձը: [/b] -Սա ոչնչի հետ կապված չէ, իմ դիմացի բնակարանի վրա է այդ սարքը եղել ու վերագրել են ինձ: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, մուտք ու ելք ունեմ, այդ բնակարանի վրա չի եղել: [b]-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատվել: Ըստ տեղեկությունների՝ այդ չօգտագործվող բնակարանը Ձեզ է պատկանում: [/b] -Չգիտեմ: Այն ինձ հետ չեմ կապում, ծայրահեղ դեպքում՝ թյուրիմացություն կարող է լինել: [b]-Իսկ եթե պարզվի հակառակը, որ Ձեր թշնամիներն են Ձեր մահը կամ հարազատների մահը ցանկանում: [/b] -Թշնամիներ չունեմ, չեմ էլ ունեցել, միայն բարեկամներ ունեմ: Ես դեռ ենթադրում եմ, որ դա կարող է երեխաների խաղալիք լինել, դեռ վստահ չեմ, որ դա կարող է մարտական պայթուցիկ սարք լինել: [b]-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այն խաղալիք չէ, այլ «Ֆ-1» տիպի նռնակ: [/b] -Չգիտեմ: Կրկնում եմ՝ չեմ կապում իմ հետ, քանի որ, առավել ևս հիմա, ոչ մի ֆինանսական հարցեր չունեմ որևէ մեկի հետ, ոչ էլ աշխատանքային հարցեր կան: [b]-Իսկ նախկինում ունեցե՞լ եք: [/b] -Դե, հիմա…»: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/21/31284/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Օրբելի փողոցի 33 շենքի 26-րդ բնակարանի դռան վրա պայթուցիկ է տեղադրված: Նշված բնակարանի դռան վրա ոստիկանները հայտնաբերել էին մարզակոշիկ (բոթաս), որի մեջ դրված է եղել F-1 տեսակի մարտական նռնակ:

Նմանատիպ նյութեր