211652_close_icon
views-count979 դիտում article-date 13:27 04-04-2019

Երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը. Վարչապետ

Կառավարության նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց արտաքին գործերի նախարարությունից ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմի գործողումների և հանրային պաշտոններ զբաղեցնելու դեպքում դիվանագիտական ծառայողների կարգավիճակը»,- «[url=https://armenpress.am/arm/news/970050.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծն այն առումով, որ կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է ապահովի արտաքին քաղաքական գործողությունների գործունեության միասնականությունը և այդ քաղաքականությունը իր բոլոր դրսևորումներով պետք է համապատասխան լինի կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը և պետական բոլոր մարմնները իրենց բոլոր արտաքին քաղաքական շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ»,- ընդգծեց Վարչապետը:

Նմանատիպ նյութեր