211652_close_icon
views-count4049 դիտում article-date 15:06 27-10-2018

Հայաստանը վարում է ինքնավստահ ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն. Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Վիգեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ մի քանի առանցքային սխալներ են թույլ տվել ու մի քանի ամսում ավերել են այն, ինչը տասնամյակներով կառուցվել է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանը վարում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն. «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և նրա բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/27/1108663/]գրառմամբ [/url]անդրադարձել էր Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իշխանություններն առանցքային մի շարք հարցերում սխալներ են թույլ տվել և մի քանի ամսում ավերել են այն, ինչ տասնամյակներով կառուցվել է:

Նմանատիպ նյութեր