211652_close_icon
views-count5298 դիտում article-date 09:51 04-04-2019

Մրից ելանք, ընկանք մրջուրը. ՋՏՊԿ նախագահ է նշանակվել թարգմանիչը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետևյալ ձևակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը: Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որևէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է և որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր