211652_close_icon
views-count1423 դիտում article-date 20:48 03-04-2019

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը

2019թ․ մարտի 25-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում կայացավ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակի քննարկումը։ Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը։ 2018թ․ սեպտեմբերի 23-ին «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքը Երևան քաղաքի 475 տեղամասերից 95-ում, ինչպես նաև հետևել տեղամասային կենտրոնների և շտաբների շուրջ առկա իրավիճակին և բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ամփոփմանը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Դաշինքը դիտարկել է ինչպես քարոզչության, այնպես էլ քվեարկության ընթացքը բոլոր 13 ընտրատարածքներում, այնպես էլ քվեարկության ընթացքը 2010 տեղամասերից 300-ում, այդ թվում՝ դիտարվել է տեղամասային կենտրոնների շրջակայքը, մասնակից ուժերի շտաբներն ու տեղամասերի քվեարկության արդյունքների ամփոփումը 36 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Դիտարկումն իրականացվել է ավելի քան 800 դիտորդների ներգրավմամբ, այդ թվում՝ 84 երկարաժամկետ։ Առաքելության մեջ ներգրավված են եղել նաև 30 իրավաբաններ և շուրջ 40 դիտորդների համակարգողներ։ Դիտարկման արդյունքների վերաբերյալ քննարկմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ այլ պետական կառույցների, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներ։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ա․ Սաքունցը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա նշեց, որ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ և բացի բուն դիտորդական առաքելությունից, ներառում է այլ բաղադրիչներ ևս, որոնց մասով կներկայացվեն առանձին զեկույցներ։ [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր