1204 դիտում
12:51 03-04-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 2-ին ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում: Այս մասին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ օրակարգային հարցերի շուրջ մտքերի փոխանակությունը վստահություն են ներշնչում, որ հետագա համագործակցության համար արդյունավետ պայմաններ են ստեղծվել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը մատնանշել են իրենց մեծ ոգևորությունը Հայաստանի հետ ծանոթության և ընթացող բարեփոխումների այս ակտիվ ժամանակահատվածում երկրում գտնվելու առնչությամբ։ Նրանք հայտնել են, որ Հայաստանի տնտեսական զարգացման տարբեր հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները կկազմեն և կտրամադրեն կառավարությանը:
Վերջում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
16:22 22-03-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին
892 դիտում
16:43 07-06-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
1417 դիտում
14:03 18-03-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին
Այս բաժնից
358 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
475 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան