Պեպ Գվարդիոլա. Խիստ զայրացա, երբ «Լիվերպուլը» գոլ խփեց «Տոտենհեմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր տպավորություններն է հայտնել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղից (2:1), որտեղ Յուրգեն Կլոպի թիմը վերջին րոպեին կորզեց հաղթանակը և ստանձնեց առաջատարի դիրքը:
«Երբ «Լիվերպուլը» ավելացված ժամանակում խփեց հաղթական գնդակը, ես զայրացած մտածեցի. «Այ քեզ անասունություն»: Սակայն հինգ րոպե անց ես մտածեցի. «Ինչ արած, նորմալ է»:
Իսկական ճակատամարտ է: Բայց ոչ մեկ չէր էլ ասել, որ հեշտ է լինելու: Մենք գիտեինք, ես գիտեի: Այդպես պայքարն ավելի դիտարժան է լինելու: «Լիվերպուլը» անհավանական մրցակից է», ասել է Գվարդիոլան: