Պեպ Գվարդիոլա. Նման գեղեցիկ պատմությամբ «Լիվերպուլը» չեմպիոնության հավակնորդ կլինի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջիկա առաջնությունում իր թիմի հիմնական մրցակիցների թվում նշել է «Լիվերպուլին»:
«Չեմպիոնի հավակնորդները շատ են: «Լիվերպուլը» միշտ է թեկնածու: Նման գեղեցիկ պատմությամբ թիմը միշտ հավակնելու է չեմպիոնական տիտղոսին», ասել է Գվարդիոլան:
ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում «Լիվերպուլը» գրավեց 4-րդ տեղ՝ 1-ին տեղ գրաված «Ման Սիթիից» ետ մնալով 25 միավորով: