211652_close_icon
views-count1103 դիտում article-date 18:32 02-04-2019

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Թումանյանի, Սպիտակի, Գավառի, Արթիկի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Լանջիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր