Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 1-ին, կազմել է 486.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.99 դրամ (նվազել է 1.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.70 դրամ (նվազել է 2.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.01 դրամով):